ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բաքվում հակակառավարական ցույցեր են հասունանում

Բաքվում հակակառավարական ցույցեր են հասունանում
14.10.2020 | 15:06

Ադրբեջանի մի շարք քաղաքներում, մասնավորապես Խիրդալանում, բնակչությունը բազմահազարանոց բողոքի ցույցեր է անցկացնում, պահանջում է Ալիևի հրաժարականը: Ադրբեջանի իշխանությունները լրջորեն մտահոգված են բնակչության շրջանում հակակառավարական գործողություններով և արդեն սկսել են պատրաստվել առաջիկա հանրահավաքներին՝ տեղեկացնում է infoteka24.ru-ն:


Ադրբեջանի իրավապահ մարմինները փակել են Խիրդալան-Բաքու մայրուղին ՝ կանխելու համար ցուցարարների երթը դեպի մայրաքաղաք: Ոստիկանության և ներքին զորքերի ստորաբաժանումներն աշխատում են ինտենսիվ ռեժիմով, հանրահավաքները ցրելու համար ոստիկանությանը առաքվել են տեխնիկական միջոցների մեծ պաշարներ: Մարդկանց դժգոհությունը կապված է ռազմական գործողությունների ընթացքի, մեծ թվով մարդկային կորուստների հետ: Շատերը վշտացած կոչեր են հնչեցնում, որ իրենք ոչ մի լուր չունեն ռազմաճակատի մեկնած իրենց հարազատների մասին և իշխանություններին կոչ են անում տեղեկություն հաղորդել նրանց գտնվելու վայրի և առաջնագծում իրական իրավիճակի մասին: Որոշ ակտիվիստներ վրդովված են, որ հայկական կողմի կորուստները գրեթե ամեն օր են հրապարակվում, իսկ ադրբեջանական կորուստների մասին պաշտոնական աղբյուրներում ոչինչ չի հաղորդվում: Իշխանությունները քաջատեղյակ են, որ եթե հայտնի դառնա այդ հսկայական կորուստների մասին, որոնց թիվը, ամենահամեստ հաշվարկներով, անհայտ կորածները չհաշված, գերազանցում է հինգ հազարը, համաժողովրդական բողոքը դուրս կգա վերահսկողությունից և կվերաճի բուռն ցույցերի ամբողջ երկրում: Արդեն նկատելի է, որ Գյանջայից, Թարթառից, Բարդայից և երկրի այլ քաղաքներից մարդկանց մեծ հոսք է ձգվում Բաքու՝ բողոքի ցույցեր անցկացնելու համար: Ալիևի վարչակազմը փորձում է ժամանակ շահել և շփման գծում գոնե որոշակի հաջողությունների հասնել, որ արդարացում գտնի մարդկային այդպիսի մեծ կորուստների համար:

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ